Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Առողջությունը թանկ է հարստությունից

Առողջությունը թանկ է հարստությունից

2012 թվականն առողջապահության համակարգի համար բեկումնային տարի էր: Ինչպես հայտնի է, հանրապետության նախագահը խնդիր է դրել կանոնակարգել ինչպես դեղերի, այնպես էլ բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտներում ու գնման գործընթացներում առկա թերություններն ու բացթողումները, որոնք բնակչության դժգոհությունների տեղիք են տվել: 

 

Նախարարությունն այդ նպատակով կազմեց «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», որ հաստատվեց ՀՀ կառավարության կողմից: Այն առաջիկա 6-7 ամսվա ընթացքում մեր աշխատանքի ուղեցույցն է լինելու:

 

Դեղերի ոլորտում առկա խնդիրներն անհնար կլիներ լուծել առանց նոր օրենքի մշակման ու ընդունման, որին կհաջորդի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակումը: 

 

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի արդեն շրջանառության մեջ դրված նախագծում ամրագրված դրույթներով իրական երաշխիքներ կստեղծվեն մեր ազգաբնակչությանը մատչելի, որակյալ, արդյունավետ եւ անվտանգ դեղերով ապահովելու համար: 

 

Միաժամանակ լուրջ աշխատանքներ են տարվում ինչպես բժշկական օգնության եւ սպասարկման որակի, այնպես էլ բուժաշխատողների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: 

 

Երկար տարիների ընթացքում առողջապահության համակարգում կուտակված ոչ բոլոր խնդիրներին է հնարավոր արագ լուծումներ տալ: Կարեւորն այն է, որ կարողանանք այնպիսի մեխանիզմներ ու չափորոշիչներ մշակել, որ համակարգի առջեւ ծառացած հիմնախնդիրները վերջնական լուծում ստանան: 

 

Աշխատանքների հստակ կազմակերմանը մեծապես կնպաստեն նախարարությունում մշակվող պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները: Շուտով իմ հրամանով կհաստատվեն նաեւ այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային եւ հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար: 

 

Լուրջ, ծրագրված աշխատանքներ են տարվում մարզերի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ: Կարևորվում են թե´ ֆինանսական, թե´ տեխնիկական, և թե´ կադրային հագեցվածության հարցերը:

 

ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարությունն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի կարողանանք 2014 թվականից այն աստիճանաբար ներդնել: 

 

Որակյալ բժշկական ծառայության մատուցումը մեր գերխնդիրն է, որի կարևորագույն պայմաններից են նաև ժամանակակից տեխնոլոգիաների, բուժական մեթոդների ներդրումը և բարձրակարգ մասնագետների առկայությունը:

 

Հայաստանում բժշկությունը շատ ու շատ ուղղություններով համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և բազմաթիվ բժշկական կենտրոններ ունենք, որոնք ոչնչով չեն զիջում միջազգային համանման կլինիկաներին: 

 

Սակայն մենք պետք է հասնենք նրան, որ ցանկացած բժշկական միջամտություն ունենա ապացուցողական բարձր արժեք և լինի գիտականորեն հիմնավորված: Դա վերաբերում է նաև դեղամիջոցների կիրառմանը:

 

2013 թվականին պետական բյուջեով նախատեսված է իրականացնել առողջապահական 50 ծրագիր: Կարևորվելու է առողջապահական ծրագրերի արդյունավետությունը, նպատակաուղղվածությունը և հասցեականությունը: Կշարունակի զարգանալ բուժօգնության առաջնային օղակը, որտեղ կիրականացվեն սրտանոթային, ուռուցքաբանական և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրեր: Հանրապետության մի շարք մարզերում կկառուցվեն, կվերանորոգվեն և կվերազինվեն բժշկական նոր կենտրոններ: 

 

Մենք պիտի շարունակենք հետևողականորեն կյանքի կոչել բարեփոխումների մեր ծրագրերը: Այդ ամենի, ինչպես նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավման, մեր մասնագետների սրտացավ ու բանիմաց վերաբերմունքի շնորհիվ պիտի հասնենք նրան, որ վերականգնենք բժիշկ-հիվանդ նախկին փոխվստահությունը: 

 

Մաղթում եմ, որ 2013 թվականը բոլորի համար լինի առողջության, խաղաղության և բարեկեցության տարի: 

Հեղինակ. Դերենիկ Դումանյան ՀՀ առողջապահության նախարար
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. blog.i.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ